Անպայման լուսաբանման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պարզաբանում

«Ինչքա՞ն կարելի է զրպարտել Եկեղեցուն և հոգևորականին»,- պարզաբանում է Ս. Երրոդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը:

«Սեպտեմբերի 28-ին գործարարի զավակների մկրտության հետ կապված Ս. Երրորդություն եկեղեցին ոչ մի րոպե փակ չի եղել»,- հավաստիացնում է Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Քանի որ եկեղեցական արարողության համար նախատեսված ձևավորումը անողոքաբար վնասվում էր մկրտությունը պարզապես դիտելու եկած որոշ մարդկանց կողմից, ապա ժամանակավորապես փակվել էր եկեղեցու միայն գլխավոր մուտքը: Իսկ հարավային մուտքը միշտ բաց է եղել:
Տեր Եսայու փոխանցմամբ, այդ օրը առավոտից սկսած 6-7 մկրտություն է կազմակերպվել եկեղեցում:
Տեր Եսային հայտնեց իր զարմանքը լրագրողների ոչ օբյեկտիվ լուսաբանումից նաև այն առումով, որ երբ թղթակիցները մոտեցել են և հարց են ուղղել Տեր հորը՝ եկեղեցին փակ լինելու կապակացությամբ, պատասխանը նրանց չի բավարարել, քանի որ եկեղեցին ընդհանրապես փակ չի եղել, ուստի լրագրողները պարզապես դա չեն լուսաբանել:

Տեսանյութը դիտեք այստեղ

Qahana.am